| |||||||
Ընդհանուր տեղեկություն ‘’Վեգա’’ ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին և 2001-ից տարածվել է Հայաստանի ամբողջ տարածքով: Ընկերությունը զբաղվում է էլեկտրոնիկա և կենցաղային տեխնիկա արտադրող առաջատար ֆիրմաների արտադրանքի մեծածախ և մանրածախ վաճառքով: Այսօր ‘’Վեգա’’ ընկերությունը հանդիսանում է էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի խանութների ամենախոշոր ցանցը Հայաստանում: “Վեգա” ընկերության խանութները աչքի են ընկնում ժամանակակից առևտրային տեխնոլոգիաներով, բարձրակարգ սպասարկմամբ և առաջարկում են բարձրորակ տեխնիկայի հսկայական ընտրանի: Ընկերության հիմնական պահեստները տեղակայված են ԱՄԷ-ում (Ջեբել Ալի, Դուբայ) և ղեկավարվում են ընկերության` Դուբայում գտնվող մասնաճյուղի կողմից: “Վեգա” ընկերությունը համագործակցում է Հայաստանի տարածքում գործող առաջատար բանկերի հետ: Այս ամենի շնորհիվ մեր ցանցում Դուք կարող եք ապառիկ կերպով ձեռք բերել բարձրորակ տեխնիկա` լավագույն պայմաններով: Ընկերության կազմում գործում է տարածաշրջանի խոշորագույն Սերվիս Կենտրոնը, որը զբաղվում է էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի սպասարկմամբ: Որպես “Վեգա” ընկերության զարգացման նոր բնագավառ, ստեղծվեց “Վեգա Թվային Ֆոտո” թվային լուսանկարչական լաբորատորիան: Արդի պրոֆեսիոնալ սարքավորումների և լուսանկարչական լաբորատորիայի աշխատակազմի բարձր որակավորման շնորհիվ Ձեր թվային լուսանկարները կտպագրվեն արագ, որակյալ և մատչելի: | |||||||
| |||||||